Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին

Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին
23.08.2026 | 13:43


Աստվածաշնչում կա մի պատմություն, որը հատկապես ուսանելի է այս օրերին։

Ոզիաս թագավորը հզորացավ, և նրա սիրտը հպարտացավ (Բ Մնաց. 26։16–21)։ Թագավոր լինելն այլևս բավարար չեղավ նրան. նա մտավ Տիրոջ տաճար՝ խունկ ծխելու, ինչն օրենքով միայն քահանաների իրավունքն էր:
Ազարիա քահանան 80 քաջարի քահանաների հետ ընդդիմացան նրան՝ ասելով. «Ոզիա՛ս, դու Տիրոջը խունկ ծխելու իրավունք չունես, այլ միայն քահանաները՝ Ահարոնի որդիները, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար։ Սրբարանից դո՛ւրս ելիր, քանի որ ապստամբեցիր Տիրոջ դեմ, և սա քեզ համար փառք չի լինելու Տիրոջ՝ Աստծու կողմից»:

Մանրամասները`
«Իրատես»-ի կայքում տպագրված
https://www.irates.am/hy/1787299473

«Սրբազան Հայաստանի» տելեգրամյան ալիք

Դիտվել է՝ 1348

Մեկնաբանություններ